Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր
Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով տեղի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է 8-հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում հրդեհների մասին։ Նա նաև հայտնել է, նաև, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։ Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։
Նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին