Սաակաշվիլիին այսօր շատ ավելի լավ տեսք ունի. օմբուդսմեն
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին «Վիվամեդ» կլինիկայում այցելել է բանտարկյալներին, այդ թվում՝ երրորդ նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին։Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Օմբուդսմենը, խոսելով Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին ասել է, որ «նախորդ այցելության համեմատ, Սաակաշվիլիին այսօր շատ ավելի լավ տեսք ունի»:
Ըստ նրա՝ Սաակաշվիլիի քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու վերաբերյալ քննարկում չի եղել։
«Առողջական վիճակի մասին տեղեկություն եմ ստացել, որի մասին հրապարակայնորեն խոսել չեմ կարող։ Ինչ վերաբերում է նրա տեղափոխության հետ կապված հարցին, ապա այն անգամ օրակարգում չի եղել»,- ասել է օմբուդսմենը:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին, որ երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։ 2022 թվականի մայիսի 12-ին Սաակաշվիլին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նա այժմ կլինիկայում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան