Քաղաքական 09:48 24/06/2024

Ոչ մեկ չգիտի՝ ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Երբ քպ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում:

Այն, ինչ արեց քպ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:

Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որը վաղը, մեկ ամիս կամ  մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:

Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}