Ճաղատը դեղ ունենար՝ գլխին կքսեր․ ԵՄ-ն անվտանգային որևէ խնդիր չի կարող լուծել․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսի ընթացքում արձագանքեց «ռուսի սապոգ»-ի շահարկմանը՝ ասելով․ « Էդ «ռուսի սապոգը» ձեզ 9000 տեղ փրկել է ամբողջական թրքացումից , երկրորդը ՝ 9700 քառ․ կմ Հայաստանը սարքել ա 30000-անոց Հայաստան։ Նման կոչեր անողները երազում են դեպի Թուրքիա գնալուն»։
Ինչ վերաբերում է Հայաստանի դեպի ԵՄ ճանապարհով գնալուն, Շարմազանովը համոզված է, որ ԵՄ-ում մեզ որևէ մեկը չի սպասում, երկրորդ այլընտրանքը՝ Թուրքիան է։
«ԵՄ-ն անվտանգային որևէ հարց չի կարող լուծել, քանի որ նա ևս ունի այդ նույն խնդիրը։ Ինչպես մեր ժողովուրդն է ասում ՝ ճաղատը եթե դեղ ունենար, գլխին կքսեր։ ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետությունն օկուպացված է Թուրքիայի կողմից, 38 տոկոսն օկուպացված է։ Թող գնան Կիպրոսն ազատագրեն թուրքերից, Կիպրոսի դեօկուպացիա անեն, այստեղի իրենց հաճախորդներն էլ գան ու ինձ ասեն՝ Շարմազանով, տեսա՞ր՝ մեր Եվրոպան ինչպես ազատագրեց Կիպրոսը։ Ես էլ կասեմ՝ ախպեր ջան, կներեք, դուք ճիշտ էիք, ես սխալ, բայց հիմա ես եմ ճիշտ, իրենք սխալ։ Կրկնում եմ՝ ԵՄ-ն կարող է անվտանգային հարցեր լուծի, թող ինքն իր համար լուծի։ Հավաքական Արևմուտքին ու ԵՄ-ին Հայաստանը պետք է մեկ բանի համար՝ այստեղ թուլացնել ռուսական գործոնը, որը կարող է մահացու լինել մեզ համար։ Մենք այսօր իշխանություն չունենք։ Նիկոլ Փաշինյանը չունի ՀՀ վարչապետի կարգավիճակ, նա ունի թուրքական վալիի՝ վիլայեթի ղեկավարի կարգավիճակ, որովհետև այսօր ամեն ինչ Թուրքիայից է ճշտում, ընդհուպ՝ մինչև Պաղեստինի ճանաչումը։ Ակնհայտ է, չէ՞, որ Պաղեստինի ճանաչումը տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան հեռախոսազանգի արդյունքում։ Առավել ակնհայտ դարձավ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի ողջույնից։ Պաղեստինից ավելի շուտ այս քայլը ողջունեցին Թուրքիայի ԱԳՆ-ից։ Ալիևին գործուղում են , որ Իսրայելի հետ «քիփ» լինի, մենք էլ խոստացել էինք մի ձայն տանք, հեսա՝ Նիկոլը ճանաչեց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Պաղեստինի ճանաչման մասով քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ ցանկացած ժողովուրդ, որն ապրում է իր հայրենիքում, ինքնորոշման ամբողջական իրավունքի իրացման միջոցով իրավունք ունի ունենալ պետականություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները