
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը
Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին:Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։