
Հայկ Մամիջանյանը Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեայում անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքյան էջում։
«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»,- հայտնել է պատգամավորը։