Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը. Մանուկ Սուքիասյան
«Դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ-Արևմտյան թաղամասը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, թաղամասն Օսվենցիմ է դարձել, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն , այստեղ չզեկուցվող հարցով տրվում է հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին նույնպես շինթույլտվություն տրվեց»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա քննադատեց երևույթը, որ բազմաթիվ հարցեր ավագանու նիստում առանց զեկուցման են ընդունվում և երևանցին տեղյակ չի լինում, թե ում և ինչ արտոնություն և շինարարության թույլտվություն է տրվում։
«Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը»,- Հայտարարեց Սուքիասյանը և հիշեցրեց, որ 200 ապօրինի գույքի հարցով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երևանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները