Մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, այն բացառված է. Միքայել Մելքումյան
«Հայաստանի առևտրաշրջանառությւունը ԵԱՏՄ-ի հետ կազմում է 7.6-7.7 մլրդ դոլար, երբ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը 2023 թվականին 20.5 մլրդ դոլար է»,-«Նոր պրոյեկտ.Տնտեսկան ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը 3.6 մլրդ դրամ է և երևորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, ուր գնում է ռուսաստանից եկած ոսկին և ադամանդը, իսկ չորրորդ տեղում Չինաստանն է։
Նա նշեց, որ իր ներկայացրածը տնտեսական ստատուս քվո է ապահովվում և կտրուկ շրջադրաձն անթուլատրելի է։
«Այնտեղ հարց է առաջանում, թե արդյոք ԵՄ-ում քեզ սպասում են, կամ մենք ունենք համապատասխան տնտեսական պոտենցիալ»-ասաց Մելքումյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում Հայաստանին տրված արտոնություններով մոտավորապես 7000 անուն ապարնք կարող էր գնալ ԵՄ շուկաներ, բայց գնուիմ է 800-900-ը։
«Պետք չէ ԵԱՏՄ-ում լինելու հանգամանքը հակադրել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, բայց հարց հնչեցրեց, թե ԵԱՏՄ-ն տնտեսական, թե քաղաքական միություն է»,- ասաց բանախոսը և հավելեց. «Հասկանում ենք, որ այն անունով տնտեսական է, բայց ինքը բովանդակության մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ։ ԵՄ-ն էլ և տնտեսական է և քաղաքական, բայց մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում այն բացառված է»։