Մշակույթ 17:04 25/06/2024 Հայաստան

ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» փառատոնի հետ այս տարվա համագործակցությունը ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ

«Ոսկե ծիրան», ARARAT ու գորգ։ Երեք բառ, որոնք առաջին հայացքից առնչություն չունեն, բայց միայն առաջին հայացքից։ Երեք բառ, որոնցից ամեն մեկն արտասանելիս առաջինը հայ ու Հայաստան ես հիշում։ Բառեր, որոնք ներծծված են հայերենով ու հայկականով, բառեր, որոնցից հայի տան, Հայաստանի բնության բույրն ես զգում։ Այսինքն բառեր, որոնք կապված են հեքիաթային ու միաժամանակ իրական եռամիասնությամբ։

Այս «եռամիությունը» միավորում է նաև Վարպետությունը, քանի որ միայն վարպետի աշխատանքի արդյունքում կարող է ստացվել լավագույն ֆիլմ, լեգենդար հայկական կոնյակ ու հայկական գորգ։

ARARAT թանգարանում այսօր բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որը գալիք «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։ Այս ցուցադրությամբ ARARAT-ը մեկնարկում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ այս տարվա համագործակցությունը։

Ցուցադրության ժամանակ հայտարարվեց՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը կայանալու է հուլիսի 7-14-ը, այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։

Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի, հետայսու փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի համար AHA collective-ը թողարկել է ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին։ Կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։

Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը նշեց, որ կարմիր գորգը փառատոների առանցքային, անբաժան մասն է, մշակույթ է ձևավորում և կարևոր ծիսակարգ է, ու այդ կարևոր ծիսակարգից հրաժարվելը ձևավորում է նոր ավանդույթներ։

«Որևէ պարագայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը չի հրաժարվի այդ ավանդույթից, այլ հրաժարվելով հնից՝ ներդնում է նորը։ Այդ գորգի վրայով անցնում են հարյուրավոր մարդիկ, կինոաշխարհի հայտնի դեպքեր, ու գորգը կարող է հիանալի միջոց լինել լրացուցիչ խոսք փոխանցելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Ոսկե ծիրանի» այս տարվա կարմիր գորգը կլինի յուրօրինակ։

«Կարծում եմ՝ կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ, և վերափոխել փառատոնի այս դրվագը, թերևս, որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից։ Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկներ ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է Վարպետությունը։

Կարող ես ունենալ ամենատաղանդավոր սցենարիստը, ամենափայլուն դերասանները, բայց եթե չլինես վարպետ, երբեք չես նկարի լավագույն կինոն։

Կարող ես ունենալ լավագույն խաղողը, լավագույն տակառները, բայց եթե չունենաս վարպետ, երբեք չես կարող ստանալ լավագույն լեգենդար հայկական կոնյակը։

Գորգագործությունը հայկական ավանդական վարպետության ամենահին ու լավագույն դրսևորումներից է ու նույնպես պետք է լինել վարպետ-գորգագործ»,- ասաց Զարուհի Սարիբեկյանը։

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով, բավական դժվար որոշում են կայացրել՝ հրաժարվել կարմիր գորգից։

«Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոները։ Բայց մյուս կողմից մարտահրավեր է փորձել ձևավորել նոր ավանդույթ, որի համար կան որոշակի նախադրյալներ։

Դրանցից մեկն այն է, որ համոզմունք ունենք` աշխարհում փոխվում են սիմվոլների հանդեպ մոտեցումները։ Բոլոր շքեղությունները, որոնք ասոցացվում են էլիտայի, պաթոսի հետ, վերաիմաստավորվում են, վերաձևակերպվում են։ Այդ առումով «Ոսկե ծիրան» փառատոնը, որն իր 21 տարվա պատմության ընթացքում ավելի շատ կենտրոնացել է արվեստի վրա, քան շքեղության, գնաց նման քայլի. գորգը մնում է, բայց այն կարող է լինել շատ տարբեր, որպես արվեստի գործ, ամեն տարի անկրկնելի ու նոր, ինչպես փառատոնի պաստառը, փառատոնային ֆիլմը, որը բացառապես այդ տարվա յուրօրինակության դրոշմն է կրում։ Այդ ամբողջ հայեցակարգը կսկսվի հենց ամենասկզբից՝ գորգից»,- ասաց Կ. Ավետիսյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը նորություն է ու գեղեցիկ է մտածված։

«Ես միշտ նորությունների կողմնակից եմ, նաև կինոյում, իմ ֆիլմերում, փառատոնում։ Սիրով երիտասարդներին հնարավորություն ենք տալիս ստեղծագործելու և ներկայացնելու նորություններ։ Կարծում եմ՝ գեղեցիկ և ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասաց Հ.Խաչատրյանը։

Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ կազմակերպեց Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների՝ իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը, որը արվեստագետի կողմից ստեղծված դիզայնի հիման վրա Սյունիքի Վերիշեն և Տեղ գյուղում գործել են կին գորգագործները։

«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը, պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի, վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։

Արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը նշեց, որ Դավիթ Քոչունցը ստեղծել է նոր նշանային համակարգ. «Արվեստագետն իր պապենական գյուղի՝ Հին Խնձորեսկի քարանձային մշակույթն է դարձրել նախշ և այսօր կարողանում ենք հայ մշակույթի ամենից կարևոր, ավանդույթներով հարուստ, դեռևս միջնադարից ողջ աշխարհում հայտնի ու գնահատված ճյուղը՝ գորգագործությունը, զարգացնել նոր բովանդակությամբ։

Ուրախ եմ, որ 2023 թվականից ի վեր AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն և նոր ձևեր բերել հայկական գորգարվեստում` կին գորգագործների հետ համագործակցությամբ։ Կարևոր է, որ թե՛ արհեստը, թե՛ խորհրդանիշները անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները։ Այսպիսով, հասարակության մեջ կձևավորվեն նոր մշակութային խոսույթներ և անցյալի ու ներկայի միջև ավելի խորը կապ և փոխըմբռնում։ Քանդելով ու վերաիմաստավորելով կինոփառատոնի կարմիր գորգի դասական խորհրդանիշը՝ «Տեղորոշում» հավաքածուն ժամանակակից կարմիր գորգի նոր ծիսակարգ է առաջարկում` առաջին պլան բերելով արդի խնդիրների մասին արծարծումն ու երկխոսությունը, ինչպես և փառատոնում մատուցվող բազմազան ֆիլմերում»։

«Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն կազմված է 9 նմուշից, ARARAT թանգարանում  ցուցադրվում է 5-ը։  Նայիրի Խաչատուրեանը նշեց, որ յուրաքանրյուր գորգ, կարպետ եզակի նմուշներ են, ինչպես նաև եզակի է լինելու «Ոսկե ծիրանի» հավաքածուն։

Նայիրի Խաչատուրեանը ողջունեց Կարեն Ավետիսյանի, «Ոսկե ծիրանի» ղեկավարության նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց ARARAT թանգարանին աջակցության ու ցուցադրության համար։

Դավիթ Քոչունցը նույնպես շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար, որից պետք է օգտվել։

«Կինոն ինձ համար շատ կարևոր է։ Կապը կինոյի հետ ինձ հարստացրել է որպես արվեստագետ, դա ինձ համար հիմք է, որից ես հաճախ օգտվում եմ։ «Ոսկե ծիրան»-ը ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, տարբեր հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու համար և մտքեր ու ձևեր կազմաքանդելու, որից ես երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս», - ասաց արվեստագետ Դավիթ Քոչունցը։

Նա պատմեց, որ այս գորգերի, կարպետների էսքիզները ստեղծել է 2020 թվականին կորոնավիրուսի ընթացքում, երբ խնդիր կար վերաիմաստավորելու մեր հարաբերությունները կենսական միջավայրի հետ, թե ինչքան ենք մեր արագընթաց կյանքում կտրվել բնությունից, բնականից, այնուհետև միանգամից մեկուսանում ենք։ 2021 թվականին շարունակություն է ստացել։

ARARAT թանգարանում «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։

ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանն ասաց, որ երկար համագործակցություն ունեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ և ուրախ է, որ փառատոնի հերթական միջոցառումն անցկացվում է հենց իրենց թանգարանում։

«Ուրախ ենք, որ այս գեղեցիկ ցուցադրությունը մեզ մոտ է բացվել»,- նշեց նա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}