«Ժողովուրդ». ՊՎԾ պետի տեղակալ Բազիկյանը օրվա ո՞ր հատվածում է հասցրել աշխատել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ծանոթանում ենք Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի եկամուտներին։
Համաձայն նրա իսկ բառացի հայտարարագրածի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալը «բերքը իրացրել է շուկայում»։
Եթե այս կարևորագույն համակարգի 2-րդ պաշտոնյան ժամանակ ունի բերք ցանելու, հնձելու, դեռ մի բան էլ շուկայում իրացնելու, առաջանում է հաջորդ հարցը, իսկ Բազիկյանը օրվա ո՞ր հատվածում է հասցրել աշխատել` իրականացնել պետական վերահսկողություն, որի համար ստացել է հարկատուներիցս գոյացած 14 միլիոն դրամը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։