Քաղաքական 08:44 25/06/2024 Հայաստան

Սասունյան . Անտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։

Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ  փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։

Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է…»:
Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար։

Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։ Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է:
Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը:

Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:58
Կլիմայի փոփոխությունը խախտում է մարդու իրավունքները
Կլիմայի փոփոխության արագացող տեմպերը խախտում են մարդու իրավունքները բոլոր ճակատներում, ներառյալ դրանցից ամենահիմնականը՝ կյանքի իրավունքը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը ԱԳՆ-ոն ոչ հերքում է, ոչ հաստատում
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:21
Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամեն ինչ մնաց կամրջից այն կողմ
Արցախցի գրող Հերմինե Ավագյանը վերջին օրերին միանգամից երկու մրցանակի է արժանացել.  «Մեծն Ներսես» բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
16:58
Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ. Հայկ Նահապետյան
«Երբ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժումը» նախորդ տարի ակցիա էր իրականացնում և երբ ոստիկանությունը բռնություններ էր...
Աղբյուր` Panorama.am
16:52
Գալուստ Սահակյանի որդու դեմ հարուցված քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն վաղը սահմանին. News.am
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը. Սուրեն Պետրոսյան
Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության...
Աղբյուր` Panorama.am
15:55
Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են՝ հանդես գալով որպես կապող օղակ։...
Աղբյուր` Panorama.am
15:53
Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բայդենի կինը հայտարարություն է արել ընտրություններին ամուսնու մասնակցության մասին
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, հայտարարել է, որ իր ամուսինը կշարունակի մասնակցել ԱՄՆ նախագահական մրցավազքին՝ չնայած ԱՄՆ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:13
Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն. Արթուր Դավթյան
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:
Աղբյուր` Panorama.am
15:10
ԱՆ. Ամառն առանց կարմրուկի
Ամառային արձակուրդներ են. սա նշանակում է՝ ճամբարներ, ճամփորդություններ կամ ընտանեկան հավաքներ: Առողջապահության նախարարությունից հորդորում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Արմիեն Օհանյան. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Փաշինյանը` հողեր հանձնած
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով
ՀԱՊԿ-ն այս պահին չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, այլ դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողությունները Արևելյան Եվրոպայում։...
Աղբյուր` Panorama.am
14:25
ՄԻՊ-ը բողոքներ է ստանում՝ ՀԷՑ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը ծառայությունները պատշաճ չեն իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և...
Աղբյուր` Panorama.am
14:13
Քաղաքագետ. Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իշխանության տոտալ ճգնաժամի, քաոտիկ քաղաքականության հետևանք է
Հայաստանի հասարակությանը ԵՄ անդամ դառնալուն պարաստող իշխանության ղեկավարն այսօր հայտարարել է.«Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հիմա անբավարարվածության զգացումն այդ բարեփոխումների իրականացումից ավելի շատ է, քան՝ բավարարվածության. Փաշինյան
«2018-19 թվականների փոփոխությունների այդ մեծ տեմպը մի X պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
13:41
Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրակեղծիքը դարձել է հետընտրական. Անդրանիկ Թևանյան
«Նիկոլ Փաշինյանը ստում է՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված։...
Աղբյուր` Panorama.am
13:30
Զարգացման կենտրոնում սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
13:21
Քրոջն օգնության հասած 33–ամյա գյումրեցին ձերբակալվել է եղբոր սպանության կասկածանքով
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվրասիական անվտանգության խորհրդաժողովը կարող է այլընտրանք դառնալ Մյունխենին
Մյունխենի կոնֆերանսին այլընտրանք կարող է դառնալ աշնանը Մինսկում կայանալիք Եվրասիական անվտանգության բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:56
Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։ Ավանդը ներդնելուց հետո այն...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ միայն իրենց է հայտնի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Եբր «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
«Եվրոպական  խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարելով եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ դա...
Աղբյուր` Panorama.am
12:09
Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել զենք մատակարարել ՔԲԿ-ին
Թուրքիան Իրանից պահանջել է զենք չմատակարարել երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) և չմիջամտել քրդական զինված ուժերի դեմ...
Աղբյուր` Panorama.am
12:07
Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան
Կիրանցից Ադրբեջանին է   հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող։ Այս մասին գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}