Հայաստանի ինքնիշխանության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։
Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։
Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։
Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել»։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Վարդան Ոսկանյան
- Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ չնկատելու տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին