Հայաստանն առաջին անգամ ունի լավ հնարավորություն դառնալ կամուրջ. Սուրեն Պարսյան
«Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ ունի լավ հնարավորություն, դառնալ կամուրջ տարբեր տնտեսական միավորումների, երկրների, ինտեգրման համակարգերի միջև և այդ հնարավորությունից ներկայումս օգտվում է»,- «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Սուրեն Պարսյանը։
Նրա կարծիքով՝ այս իրավիճակը լավ հիմք է տալիս Հայաստանի տնեսության մեջ որոշակի փոփոխություններ կատարել։
Նշելով, որ պետք է թիրախ դրվի եվրոպական և ամերիկյան շուկաներ մուտք գործելը և մասնաբաժին ունենալը՝ պարսյանն ասաց. «Ռուսական շուկան մեզ համար կարևոր է և մեծ տեսակարար կշիռ ունի, բայց զարգացման այլընտրանքների համար մեզ համար ԵՄ-ի, ամերիկյան և արևմտյան մյուս շուկաները շատ կարևոր են, և որպես թիրախ այն մեր առջ պետք է դնենք։ Սրան զուգահեռ պետք է դուրս գալ քաղաքական դիսկուրսից՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Չինաստա՞ն, թե՞ Իրան»։
Նա նշեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների խնդրի քննարկման ժամանակ կանգնում են Թուրքիայի հետ սահմանը բացելու կամ չբացելու հարցի առաջ, ինչը սխալ է։
«Այս պահին մեր խնդիրը տնտեսական է, այո քաղաքական գործոնները կան, դրանք պետք է հաշվի առնել, բայց պետք է սեղանին դնենք բոլոր շահերն ու հնարավորությունները՝ առանց որևէ սահմանափակումների»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ տեղեկություններով շուրջ 20 մլն դոլար է տրվել հայկական ԶԼՄ-ներին հակառուսական քարոզի համար. Հայկ Ֆարմանյան
- Թաթուլ Մանասերյան. Եկել եմ՝ բոլորի խաղաքարտերը խառնեմ
- Հանրաքվեի հաջորդ քայլը լինելու է ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու շարժումը. Խոսրով Հարությունյան
- Աշոտ Հարությունյան. Եկեք, մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ չի սպասում, մենք էլ պատրաստ չենք
- Մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, այն բացառված է. Միքայել Մելքումյան
- Փառք Աստծո պարոն Աշոտ Հարությունյանի առողջական վիճակը այս պահին կարգավորվում է. Շաքե Իսայան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում