Tesla-ն 12 հազար մեքենա է հետ կանչել
Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն 11 688 Cybertruck է հետ կանչել ապակիների մաքրման համակարգի անսարքության հետևանքով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։
«Tesla ընկերությունը հետ է կանչում այս տարվա արտադրության Cybertruck էլեկտրական մեքենաները։ Էլեկտրական մեծ հոսանքը կարող է առաջացնել ապակու մաքրիչի շարժիչի խափանում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարգավորող մարմինը նշել է, որ անսարքությունը կարող է հանգեցնել տեսանելիության վատացման, ինչն իր հերթին կարող է վթարի պատճառ դառնալ։ Tesla-ի սպասարկման բաժինն անվճար կփոխարինի դիմապակու մաքրիչի շարժիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին