ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։
«Մենք շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև շարունակում ենք աշխատել լուծելու այդ վեճը», - ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահստատելով Միացյալ Նահանգների աջացությունը կողմերին։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Միջազգայնագետ. ԱՄՆ պետդեպի դեսանտի Երևան այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները
- ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը կայցելի Հայաստան
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով
- Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն առանձնազրույց են ունեցել
- ԱՄՆ-ը պատրաստ է հնարավոր դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը նպաստելու գործում. Մեթյու Միլլեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան