Ասանժը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի բանտից ու մեկնել Լոնդոնից
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից, ու անմիջապես ինքնաթիռով մեկնել Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ամիրկյան դատարանը նրա գործով վաղը լսումներ է նշանակել, եթե Ասանժն ընդունի մեղքը, նրան ազատություն կշնորհեն։
Ավստրալիայի վարչապետ Ալբանեզը հայտարարել է, որ Ավստրալիայի՝ Մեծ Բրիտանիայում գերագույն հանձնակատար Սթիվեն Սմիթը ուղեկցում է Ջուլիան Ասանժին Լոնդոնից մեկնելիս: Նա հավելել է, որ Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Քևին Ռադը նույնպես պատրաստ է և Ասանժին «կարևոր օգնություն» է տրամադրում վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիներում նրա դատական նիստից առաջ:
«Անկախ այն բանից, թե մարդիկ ինչ տեսակետներ ունեն Ջուլիան Ասանժի և նրա գործունեության մասին, գործը շատ երկար է ձգվել։ Նրա շարունակական բանտարկությունից ոչ ոքչ ոչինչ չի շահելու, մենք ցանկանում ենք, որ նա տուն գա»,-ասել է Ավստրալիայի վարչապետը։
Իր համախոհների համար Ջուլիան Ասանժը ճշմարտության քաջարի մարտիկ է, իսկ քննադատների համար՝ հրապարակայնություն փնտրող մարդ, որ վտանգել է կյանքը՝ հանրայնացնելով տեղեկատվություն։
Ասանժը ծնվել է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Թաունսվիլ քաղաքում 1971 թվականին և առաջին անգամ հայր է դարձել 18 տարեկանում:
Վերջին հինգ տարին Ասանժն անցկացրել է բրիտանական բանտում, որտեղից պայքարում էր ԱՄՆ արտահանձնման դեմ։
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks-ի հիմնադիր Ասանժը կարող է վիճարկել իրեն ԱՄՆ-ին հանձնելու որոշումը
- WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- WikiLeaks ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան