Բեն Աֆլեքն «ակնարկել» է Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին
Լրատվամիջոցները քննարկում են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հնարավոր ամուսնալուծությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Բաժանման մասին լուրերի տեղիք է տվել Աֆլեքը, ով ընթրիքի էր գնացել դստեր Վիոլետի հետ՝ առանց ամուսնական մատանու: Դերասանը դեռ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն լրագրողները ենթադրել են, որ դա վկայում է Լոպեսի հետ բաժանման մասին։
kulturomania.ru-ն գրում է, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են 2021 թվականին, սակայն շուտով նրանց բաժանման մասին լուրեր են հայտնվել։ Լրագրողները գրել են, որ զույգը չի կարողանում հաշտվել Աֆլեքի բարդ բնավորության պատճառով։
Աղբյուրները հայտնում են, որ Աֆլեքն ու Լոպեսն այժմ առանձին են ապրում: Տունը, որը նրանք վերցրել են 30 տարվա հիփոթեքով, նախատեսվում է վաճառել։
Հարակից հրապարակումներ`
- Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
- Ջենիֆեր Լոպեսը Աֆլեքի նախկին կնոջը զգուշացրել է՝ «հեռու մնալ նրանից»
- Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է մեծ շրջագայությունը
- Ջենիֆեր Լոպեսին նոր տեսահոլովակի համար դիմահարդարել է Հրուշ Աճեմյանը
- Ջենիֆեր Լոպեսը «անհարմար» է զգում սիրային տեսարաններում նկարահանվելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան