Գառնու բնակիչը դիմել է իրավապահներին. Ծառերը կտրել են՝ պատճառելով 11 մլն դրամի վնաս
Հունիսի 24-ին անձից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 14․00-ի սահմաններում Գառնի բնակավայրում գտնվող՝ իրեն պատկանող հողատարածքի այգում այլ անձինք ապօրինի հատել են մոտ 120 պտղատու ծառ՝ պատճառելով մոտ 11մլն դրամի վնաս։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Քաղաքացու հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որով արձանագրվել են բազմաթիվ կտրված ծառեր, հարցաքննվել են մի շարք անձինք։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, ծառերի հատման օրինականությունը, պատճառված գույքային վնասի իրական չափերը պարզելու, նշված գործողությունները կատարած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան