«Ֆրիդմ հաուսի» զեկույցում մոտ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը՝ բացասական լույսի ներքո. Գրիգորի Երիցյան
«Իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է և ոչ թափանցիկ»,-Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը՝ անընդունելի համարելով ավագանու նիստի օրակարգային հարցերի գերակշիռ մասի ընդունվումն առանց զեկուցման։
Նա հիշեցրեց, որ այդ մասին է վկայում նաև «Ֆրիդմ հաուսի»՝ 2023 թվականի համար Հայաստանում ժողովրդավարության վարկանիշի նվազում արձանագրելը։
«Զեկույցում մոտ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը, մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն»,- ասաց Երիցյանը և առաջարկեց զեկուցվող դարձնել ևս երկու հարց՝ «Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցը և տրոլեյբուսներ գնելու համար միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշումները ։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։
Ավագանու ՔՊ անդամները քվեարկությամբ մերժեցին երկու առաջարկն էլ և հաստատեցին օրակարգը, որի 32 հարցերից զեկուցվող է միայն 2-ը։
Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ Երևանի ավագանում 3-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 10-ին։ Երևանի Ավագանու նիստի մեկնարկին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան