Հանրաքվեի հաջորդ քայլը լինելու է ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու շարժումը. Խոսրով Հարությունյան
«ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք, մենք խոսում են ԵՄ-ի հետ խորը, ընդգրկված, համապարփակ համագործակցություն ձևավորելու մասին»- «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Ներկայացնելով Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ստորագրված Սեպայի համաձայնագրի հիմնական դրույթները՝ Հարությունյանը զուգահեռներ անցկացրեց 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած խորհրդակցության հետ և նշեց, որ համեմատության որևէ եզր չկա։
«Բրյուսելում ոչ ոք չի քննարկել Հայաստանի այնպիսի տնտեսական կարողությունների ձևավորման անհրաեշտությունը, որոնք կերաշխավորեն Հայաստանում ավելացված արժեքի կամ նոր համախառն արդյունքի ապահովման կարողություններ, ավելին՝ Սեպայի խոստացած 5 մլրդ դոլարի փոխարեն, խոսքը գնում է 5 տարվա ընթացքում 270 մլն և 60 մլն դոլարի աջակցության մասին։ Հետևաբար «Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ» հարցադրումն արհեստածին է, չի բխում Հայաստանի շահերից՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ աշխարհաքաղաքական, հետևաբար այն զուտ քաղաքական ընտրություն է, այն էլ՝ ոչ հիմնավոր»։
Խոսրով Հարությունյանի կարծիքով ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար ապագա է, ոչ թե ընտրությունը։
Նա հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով առաջ քաշված հանրաքվե անցկացնելու գաղափարով փորձում են արհեստական քաղաքական լուծումների գալ։
Նկատելով, որ հասրակության մեջ քչերը կլինեն, որոնք չձգտեն ինտեգրվել Եվրոպային՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ «ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ» հարցադրումը սնակն է և բերում է մեկ այլ հիմնահարց, որ հանրաքվեի ենթադրյալ դրական ելքի դեպքում էլ ԵՄ-ն կպահանջի լուծել Հայաստնաում ՌԴ ռազմաբազայի հարցը։
«Մինչև անդամակցելու գործընթաց սկեսելը, Հանրաքվեի հաջորդ քայլը լինելու է ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու շարժումը, այս հանրաքվեի ամբողջ նպատակը դա է»,-հայտարարեց Խոսրով Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Հարությունյան. Եկեք, մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ չի սպասում, մենք էլ պատրաստ չենք
- Մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, այն բացառված է. Միքայել Մելքումյան
- Հայաստանի կենսական նշանակության տնտեսական միությունները կարող են կորսվել արհեստական խոստման դիմաց. Շաքե Իսայան