Իմ խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության. Մեսրոպ Եսայան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը գրում է.
«Ընկերներ ջան, իմ խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության:
Կատարած կարևոր աշխատանքի համար շնորհակալություն փաստաբանական հրաշալի եռյակին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց։ Դատարանում նրա շահերը ներկայացրել են Արսեն Բաբայանը, Վարազդատ Հարությունյանն ու Նարե Հոնարչյանը։
Մեսրոպի երրորդ բալիկը ծնվել էր կալանավորումից ժամեր առաջ։ Եսայան նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցում ԱԳՆ շենքի առջև խուլիգանություն կատարելու հանցակազմով:
Հարակից հրապարակումներ`
- Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվել է «տնային կալանք» խափանման միջոց
- Շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը ձերբակալվել է, այս պահին ՀՀ Քննչական կոմիտեում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան