Հայաստանի կենսական նշանակության տնտեսական միությունները կարող են կորսվել արհեստական խոստման դիմաց. Շաքե Իսայան
«Այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակընթացություններին զուգահեռ մեր երկրում ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ»,- «Նոր պրոյեկտ.Տնտեսկան ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Սոցիալական արդարություն» նախաձեռնության հեղինակ Շաքե Իսայանը:
Նրա խոսքով՝ տպավորություն կա, թե Հայաստանին հրավեր է ուղարկվել և մեր երկրի ներսում պետք է քննարկվի, թե ինչ ճանապարհով պետք է տեղի ունենա անդամակցումը։
«Հետաքրքիր է, որ այս փսևդոաղմուկին զուգահեռ, նույն շռնդալից տեմպով քննարկման առարկա է դառնում նաև այս հարցը հանրաքվեի դնելու տարբերակը, բայց թե որ երկրում է դրա նախադեպը եղել՝ առաջարկ ներկայացնողները ոչինչ չեն ասում, փոխարենը գիտենք, որ ԱՊՀ երկրներում չկա մի երկիր, որն այդ հարցում հանրաքվեի է գնացել»,- հայտնեց Իսայանը՝ բերելով Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակը։
Նա հիշեցրեց, որ տասնամյակներ շարունակ Վրաստանը ձգտում է ԵՄ-ին անդամակցել, բայց չի ստացվում իսկ Թուրքիան արդեն 30 տարի անդամության թեկնածու է։
Անդրադառնալով քննարկման երկրորդ հարցին Շաքե Իսայանն ասաց. «Այս փուլում, երբ Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը խիստ դրական աճ է գրանցում, ինչո՞ւ է փորձ արվում նաև այդ հարաբերությունները փչացնել ինչ-ինչ քաղաքական նրբերանգներով։ Հայաստանի տնեսության համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական միությունները կարող են կորսվել այն խոստման դիմաց, որը արհեստականը է և որի շահառուն՝ ԵՄ-ն, նման հայտարարություններով հանդես չի եկել»,- ասաց Իսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Զաքարյան
- Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան