Պուտինն ու Էրդողանը հուլիսի սկզբին կհանդիպեն Աստանայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Կրեմլի հաղորդմամբ, Էրդողանը դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին։ Նրանք պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական ուղղությամբ։
Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների մասին, այդ թվում՝ հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան