Որո՞նք են տան ամենաղտոտված իրերը. Ռուս գիտնականների բացահայտումը
Պերմի ազգային հետազոտությունների պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականները պարզել են տան այն տեղը, որի վրա առավել շատ են հավաքվում ախտածին միկրոօրգանիզմներ։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, խոհանոցի տախտակի վրա մոտ 200 անգամ ավելի շատ մանրէներ են հավաքում, քան զուգարանակոնքի։
Գիտնականները պարզել են, տախտակի մակերևույթի վրա կուտակվում են տարբեր հարուցիչներ, որոնց հիմնական աղբյուրը սովորաբար հում միսն ու ձուկն են։
Հետազոտողներն առաջարկում են փոխել փայտե տախտակները երեք ամիսը մեկ անգամ, քանի որ դրանք ավելի լավ են կլանում բակտերիաներով լի հեղուկները և նրանց բազմանալու տարածք են տալիս:
Ապակե և պլաստիկ մակերեսներով տախտակներն ավելի պրակտիկ են, քանի որ կարելի է լվանալ աման լվացող մեքենայի մեջ, մշակել ախտահանիչներով:
Խոհանոցում մանրէների բազմացման մեկ այլ նպաստավոր տեղ է լվացարանից դուրս եկող խողովակը: Դրանում հեշտությամբ ձևավորվում են խմորիչի, բորբոսի, աղիքային ցուպիկի, ստաֆիլոկոկի օջախներ։ Մեծ քանակությամբ ախտածին միկրոօրգանիզմներ կան նաև ծածկոցների, փափուկ կահույքի, այլ գործվածքների, ինչպես նաև գրքերի վրա։
Մանրէների առումով ռիսկային են լոգարանի վարագույրները, որոնք պետք է շատ հաճախ լվանալ, լվացքի մեքենան, որը պետք է հաճախակի ախտահանել։
Ատամի խոզանակների վրա էլ կարող են մեծ թվով բակտերիաներ ու մանրէներ հավաքվել, խորհուրդ է տրվում այդ օրգանիզմներից ազատվելու համար խոզանակը ողողել ջրածնի պերօքսիդով կամ քացախով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան