Քաղաքական 08:44 25/06/2024 Հայաստան

Սասունյան . Անտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։

Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ  փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։

Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է…»:
Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար։

Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։ Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է:
Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը:

Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
13:03
Տեղի կունենա «ԲԵՄ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան
 2025թ-ի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
12:43
Սբ․ Հովհաննեսի հարևանությամբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
12:21
«Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
 «Հասկանալի է, որ դա պատահական դեպք չէր։ Այսնքն՝  պատահական չէր Ավինյանի հորը մոտենալն ու նման հարցադրում անելը։Կարծում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում...
Աղբյուր` Panorama.am
10:54
Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը
Ահմատ Ալ Շարհն ընդունել է Սուրիայի Քրիստոնեա Հոգևոր Առաջնորդներին ու ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
10:39
Ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում․ Աստղիկ Գալեյան
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում․ Անահիտ Սիմոնյանի ամանորյա ֆոտոշարքը որդու հետ
 Անահիտ Սիմոնյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել որդու՝ Արմանի հետ՝ կից գրելով․ «Շնորհավոր Ամանոր, ընկերներ: 2025 թվականն...
Աղբյուր` Panorama.am
09:36
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
 Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 58 կմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}