Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ վերաքննիչ դատարանը /դատավոր Մարինե Մելքոնյան/ մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Հ. Ղևոնյանի ազատ արձակման որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ».Դատախազությունը ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Սպիտակցի Հայկոյի որդուն
- Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
- Քաղաքագետի և փաստաբանի արձագանքները՝ Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալությանը
- ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալության մասին մանրամասներ է հայտնել
- Սպիտակցի Հայկոյի որդին մեղադրանքը չի ընդունել. Փաստաբան
- Ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան