ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկ՝ Հայաստանի վեկտորի հնարավոր փոփոխության մասին
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային 10-րդ գիտական փորձագիտական ֆորումում։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար և սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր, այսպես ասած, այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք»,-ասել է նա և հավելել. «Պետք է հասկանալ, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձավորությունից, պետք է ընկալվի նաև որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Հանրաքվեի հաջորդ քայլը լինելու է ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու շարժումը. Խոսրով Հարությունյան
- Աշոտ Հարությունյան. Եկեք, մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ չի սպասում, մենք էլ պատրաստ չենք
- Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Զաքարյան
- Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել
- Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար