Ֆրանսիայում բացվել է կին արվեստագետներին նվիրված եվրոպական առաջին թանգարանը
Կոլեկցիոներ Քրիստիան Լևեթը Ֆրանսիայի Մոժեն քաղաքում բացել է FAMM (Femmes Artistes du Musée de Mougins) թանգարանը՝ Եվրոպայում առաջին թանգարանը, որը նվիրված է կին նկարիչներին:
Նախագծի նպատակն է, նրա խոսքով, ներկայացնել «կանանց արվեստի պատմությունը» իմպրեսիոնիզմից մինչ օրս:
artguide.com-ի հաղորդմամբ, Լևեթը սկզբում հավաքել է հնագույն արվեստի նմուշներ, բայց հետո սկսել է հետաքրքրվել հետպատերազմյան շրջանով։ Նա շուտով հասկացել է, որ հնարավոր է հավաքել կին արվեստագետների ստեղծագործությունների «թանգարանային որակյալ հավաքածու», քանի որ «կանանց լավագույն աշխատանքները» դեռ շատ էժան են վաճառվում։
Թանգարանի մշտական ցուցադրությանը ներկայացված են նկարչուհիներ՝ սկսած իմպրեսիոնիստներից (Մերի Կասսետ, Բերտ Մորիզոտ, Եվա Գոնսալես), կան հատվածներ՝ նվիրված սյուրռեալիզմին (Լեոնորա Քարինգթոն և Դորոթեա Տանինգ), ֆիգուրատիվ արվեստին, աբստրակտ էքսպրեսիոնիզմին և ժամանակակից արվեստին։