Քաղտեխնոլոգը՝ ընդդիմադիրներին. Մի փորձեք ամեն անգամ կիսել չսպանված արջի մորթին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Վաղուց էի ուզում գրել «Թույլ օղակ» հաղորդման մասին: Միանգամից ասեմ, որ հաղորդումը ստացվել է: Առանձնակի ուզում եմ ասել, որ Բաբկեն Չոբանյանը բացի տաղանդավոր դերասանից նաև շատ լավ հաղորդավար է: Հարգանքներս պարոն Չոբանյանին: Դե խմբագրական կազմի և ուժեղագույն մասնակիցների մասին ավելացնելու բան չունեմ՝ մերոնք են:
Մի խոսքով ուզում եմ շնորհավորել մեր ինտելեկտուալ համայնքին այս հաղորդումը Հայաստանում իրականացնելու համար:
Բայց այս գրառումս վերաբերում է նաև քաղաքական դաշտին: Խորհուրդ եմ տալիս դիտել մի քանի հաղորդում… Որ ուշադիր լինեք, անպայման կնկատեք, որ որոշ դեպքերում խաղից դուրս են մնում ուժեղ խաղացողները: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ թույլերը միավորվում են… և ուժեղ խաղացողից ազատվելուց հետո միայն, հարցերն իրար մեջ են լուծում…
Իմացեք, դուք բոլորդ երբեք չեք հասնի հաջողության, եթե գլխավոր խնդիրը լուծելու համար չմիավորվեք: Մի փորձեք ամեն անգամ կիսել չսպանված արջի մորթին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները