Ինչքան է վճարել Ադրբեջանը Հայաստանին օդային տարածքից օգտվելու համար
2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաէրոնավիգացիոն ընկերությանը Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար վճարել են 49 հազար 459 եվրո։ Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։
«Վճարումը կատարվել է «Eurocontrol» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված կարգի։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքում թռիչքների համար։
«Eurocontrol»-ն օդային նավիգացիայի անվտանգության հարցեր կարգավորող եվրոպական կազմակերպությունն է:
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին վեց ամիսների համար վճարման գումարը կազմել է 40 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ գրեթե 80 հազար եվրո»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մտադիր է իր օդային տարածքը վերահսկել իր արտադրած ռադարով
- Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը. Ոսկանյան
- Ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ թռիչքներ է կատարել ՀՀ օդային տարածքով. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին