Քաղաքագետ. Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է .
«Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է.«Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»:
Սա հայկական խայտառակություն է, ընդ որում սա իր ճեպազրույցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին։
Ես պնդում եմ, որ արմենգրիգորյանները Հայաստանը առաջնորդում են ո'չ թե դեպի արժանապատիվ խաղաղություն, այլև դեպի նոր պատերազմ, կամ լավագույն դեպքում դեպի պետականության մակարդակի իջեցում հօգուտ թշնամի երկրների։
Թե բա մենք մեղավոր չէինք, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրեց Ղարաբաղը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել է Ադրբեջանին, հետ գնացել. Արմեն Գրիգորյան
- Վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան