Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան
«Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է մեր օրակարգում»,- լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը միշտ քննարկել են՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ։
«Այս ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում», - ասաց նա։
Ա.Գրիգորյանի խոսքով, աշխատանքները շարունակվում են, որ բոլոր գերիները վերադառնան։
«Ես գտնում եմ, որ ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի նրանք հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։
Խաղաղության հաստատում նաև նշանակում է ազատել գերիներին։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության հաստատումը համապարփակ լինի, լինի բոլոր ուղղություններով ու խաղաղության հաստատումը լինի նաև գերիների վերադարձով», - ասաց Ա. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին
- Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել է Ադրբեջանին, հետ գնացել. Արմեն Գրիգորյան
- Վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
- Բաքուն չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին. Արմեն Գրիգորյան
- Ադրբեջանում պահվող հայ գերիներին խոշտանգելն միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի. ՄԻՊ
- Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց
- ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան․ Մանուկյան