![](https://panorama.am/news_images/1008/3021798_1/449116183_439162992247533_6525679611132724142_n.thumb.jpg)
Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում նոր շունչ են ստանում «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի առարկաները։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հնագիտական, ազգագրական 27 առարկա՝ ճարմանդներ, ապարանջաներ, դաշույն, սկուտեղներ, սափորներ ըստ անհրաժեշտության մաքրվում, ամրակայվում, վերականգնվում են։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում արդեն վերականգնել են թանգարանի հնագիտական բաժնի՝ շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող կավե և մետաղե 15 ցուցանմուշ, որոնք վերադարձվել են թանգարանի ցուցասրահ, մյուս առարկաները սպասում են իրենց հերթին՝ դարձյալ համալրելու «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի ցուցափեղկերը։
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)