«Զվարթնոց» օդանավակայանից պարզաբանում են, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երեկ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողացել վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Սոչի-Երևան չվերթների օդանավերը։ Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
«Պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել, ուժգին քամին։ Այլ պատճառ չկա, այլ պատճառ միանշանակ չկա»,- նշեց Լ.Ղուկասյանը։
Նա նաև ասաց, որ միայն Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն է փոխել թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, քիչ անց վերադարձել է Հայաստանում ու վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Մյուս բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։
Դիտարկմանը, որ երեկ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, Լ. Ղուկասյանը մանրամասնեց, որ թռիչքուղին բաց տարածություն է. կարող է բնակելի շրջանում թեթև քամի էլ չլինի, բայց բաց տարածությունում դա այլ կերպ է լինում։