Թուրքիայում խոսում են իրենց պետությունը թուլացնելու ԱՄՆ-ի ցանկության մասին
ԱՄՆ-ը հասկանում է, որ Անկարան, ի վերջո, կմոտենա եվրասիական աշխարհաքաղաքական առանցքին և Վաշինգտոնի նպատակն է հնարավորինս թուլացնել և մասնատել Թուրքիան։ «ՌԻԱ նովոստի»-ին նման կարծիք է հայտնել Vatan (Հայրենիք) կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։
Մի շարք փորձագետներ և լրատվամիջոցներ կարծիք էին հայտնել, որ Թուրքիան վերջին շրջանում հույսը դնում է Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման վրա։ Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Արևմուտքը սկսել է ավելի լավ «հասկանալ» Թուրքիային։
«ԱՄՆ-ի նպատակն է հնարավորինս թուլացնել Թուրքիային՝ Եվրասիայում իր ներգրավման գործընթացում, դա Թուրքիայի թուլացումն է և նույնիսկ մասնատումը, եթե ԱՄՆ-ն կարողանա դա իրեն թույլ տալ։ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում ՔԲԿ-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որն արգելված է Թուրքիայում - խմբ.) աջակցելու հիմնական նպատակը Թուրքիային հնարավորինս թուլացնելն է։ Որոշ ժամանակ անց Թուրքիան կփոխի իր ուղղությունը դեպի Ասիա։ Փաստորեն, թուրքական նավը փոխել է ուղղությունը դեպի Եվրասիա։ Այնուամենայնիվ, նավի ներսում գտնվող ուժերը փորձում են շարժվել դեպի Արևմուտք, չնայած նավի հիմնական ընթացքին»,-ընդգծել է Հաքան Թոփքուրուլուն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան կյանքի գնով անգամ փորձելու է վրեժխնդիր լինել Ռուսաստանից. Արա Պողոսյան
- Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին