Օրվա մամուլ 09:13 26/06/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունը փոխնախարար Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։ Մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։

2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։

Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։

Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։

ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո և գրեթե 1 մլն 800 հազար դրամ։

Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։

Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմ» բանկից։

Փոխնախարարի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։

Իշխանությունը Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային, ինչն էլ, կարծես, ստացվում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին
Իրանի նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փոլկը կկայանա հուլիսի 5-ին։ «Իռնա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Բելգիայի դեմ խաղից առաջ մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով։ Այս հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին...
Աղբյուր` Panorama.am
17:57
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
«Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել»։
Աղբյուր` Panorama.am
17:45
Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:26
Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
«Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի»,- Սյունիքի Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Լոռի բերդի նոր գտածոները
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
Պահպանողականների ժամանակ Ադրբեջանի հետ վարվող քաղաքականությունն ավելի կոշտ է լինում, բարեփոխիչների ժամանակ ավելի հակված են լինում տնտեսական համագործակցության»։
Աղբյուր` Panorama.am
16:15
«Լիդիանը» կարող է սնանկանալ, լուծարվել,բայց ամբողջ պարտականությունը ու մեծ բեռը մնալու է մեր պետության վրա. Վարդանյան
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Բնապահպաններն այս հայտարարությունը ևս լուրջ չեն ընդունում։ Տարիներ շարունակ...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Լուրը հայտնում է Չարենցի տուն-թանգարանից։ ...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վերականգնվում է Լոռի Բերդ ամրոցի եկեղեցին
Մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:45
Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ
«Միայն խոտումներ են տալիս, ոչ մի բան չեն անում։ Գալիս են, խոստանում ու գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բեկի...
Աղբյուր` Panorama.am
15:31
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
Հունիսի 29-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Mash . Թուրքական Անթալիայի օդանավակայանում 200 ռուսներ արգելափակվել են, մեկ երեխա կորցրել է գիտակցությունը
Թուրքիայում 200 ռուսներ արգելափակված են Անթալիայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Telegram Mash-ը։ Առկա տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, Սյունիք կատարած այցի շրջանակում Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Դանիելյան
«Թեև մեր այցը դեռևս ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում
Շրջակա միջավայրի նախարարության  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
14:28
93-ամյա Ուորեն Բաֆեթը փոխել է իր կտակը և հայտնել, թե ում է թողնելու միլիարդները
Ամերիկյան Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը հայտնել է, որ իր կտակից հանել է ձեռնարկատեր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
ԱՄՆ-ում հաստատված հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի լիամետրաժ «Տունս քաղցր ա» վավերագրությունը, որն արդեն ցուցադրվել է...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հովհաննես Հարությունյանը վերադառնում է Սոչի
Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետը ավարտվել է. նա վերադառնում է «Սոչի»: 25-ամյա կիսապաշտպանը մեր ակումբում ավելի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Նիդերլանդներում ավելի հաճախ են տարեց զույգերը նույն օրը դիմում էվթանազիայի
Ջանն ու Էլսը ամուսնացած էին գրեթե հինգ տասնամյակ։ Հունիսի սկզբին նրանք միասին մահացան երկու բժիշկների կողմից մահացու դեղամիջոցներ ստանալուց...
Աղբյուր` Panorama.am
13:41
Անապայի իշխանությունները հերքել են լողափերում ավիացիոն վտանգի մասին լուրերը
Անապայի իշխանությունները հերքել են առողջարանային քաղաքի լողափերին ավիացիոն սպառնալիքի մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում են ռուսական...
Աղբյուր` Panorama.am
13:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ավազով լի բեռնատարին շրջվելու հետևանքով վարորդը հոսպիտալացվել է. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 29-ին, ժամը 09:36-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
15:21 29/06/2024

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}