Եվրո-2024. Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն
Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների խաղում կոնֆլիկտ է տեղի ունեցել երկու թիմերի գլխավոր աստղերի միջև։ Կիլիան Մբապեն վիրավորել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
RMC Sport-ըի տեղեկություններով, 88-րդ րոպեին Մբապեն Լևանդովսկուն անվանել է «շան որդի»: 25-ամյա ֆրանսիացին դա արել է այն բանից հետո, երբ Լևանդովսկին կպնում է նրա կոտրված քթին։
«Հետաքրքիր է, որ հեռարձակմամբ երևում է այն պահը, երբ Կիլիանը, Լևանդովսկու հետ բախումից անմիջապես հետո, դեմքից հանեց հատուկ դիմակը և ստուգեց քիթը։ Խաղից հետո երկու խաղացողներն էլ գրկախառնվել են և մի քանի բառ փոխանակել»,- գրում է sport.ru կայքը։
Լեհաստանի հետ խաղում Ֆրանսիայի հավաքականի միակ գոլը խփել է Կիլիան Մբապեն։ 56-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 11 մետրանոց է վաստակել։ 79-րդ րոպեին Լևանդովսկին նույնպես անվրեպ իրացրել է 11 մետրանոցը: Արդյունքում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Ֆրանսիայի հավաքականը D խմբում 5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ։ Լեհաստանը մեկ միավորով 4-րդն է և լքում է մրցաշարը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ավստրիացիների հետ խաղում քթի վնասվածք էր ստացել, և նա երեկ մարզադաշտ էր դուրս եկել հատուկ դիմակով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2024. Լեհաստանի դեմ խաղում Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում
- Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
- Եվրո-2024. Մբապեն կոտրել է քիթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին