Իրավունք 18:28 26/06/2024 Հայաստան

Որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում․ Ռուսլան Մարանդյան

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը ներկայացրել է հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է. «Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։

Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է.
• Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։
• Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։

• Երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, ինչպես նաև մայթով կամ հետիոտնային արահետով այն դեպքերում, երբ բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է։ Երթևեկությունը կթույլատրվի կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար նախատեսված գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է:

• Որոշակի պայմանների առկայության դեպքում երթևեկությունը կթույլատրվի նաև երթևեկելի մասի աջ եզրով։
• Նշված միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն անհատական շարժունակության միջոցները 20 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
• Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող, օրինակ՝ ուսապարկի միջոցով):
• Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
• Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
Կ

արգավորման շրջանակներում վերահսկողության մասով Ռուսլան Մարանդյանն ընդգծել է. «Մեր տեսլականը հետևյալն է. ծրագրատեխնիկական լուծումների մասով հասնել մի իրավիճակի, երբ ծառայություն ձեռք բերողից պահանջվեն որոշակի տվյալներ։ Վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունը ծառայությունը տրամադրելիս պետք է հնարավորություն ունենա նույնականացնելու առնվազն անձի տարիքը»։

Ասուլիսի ընթացքում ներկայացվող ՆԳՆ երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերել է հանրային անվտանգության ապահովման շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու իրավական կարգավորմանը։

Մասնավորապես.
• Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով տեսանկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։

«Տնտեսավարողների շրջանակի ընտրությունը կապված է «Խելացի քաղաքի» կոնցեպտի հետ։ Ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ սկսեց կիրառվել այս մոդելը, որի գլխավոր նպատակը հանրության կյանքի որակի բարելավումն է»,-ընդգծել է Մարանդյանը։
• Տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն՝ շինության տարածքը այնպես կահավորել տեսահսկման համակարգերով, որպեսզի շինության մուտքը (մուտքերը), ինչպես նաև 2 մետր լայնությամբ հատվածը պարտադիր ընդգրկվեն տեսահսկվող տիրույթում։
• Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողներին տրվում է 1 տարի ժամկետ, որպեսզի կարողանան իրենց շինությունը կահավորել համապատասխան տեսահսկման համակարգերով։ Ընդ որում, օրենքը ուժի մեջ կմտնի Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրը, որը նախատեսվում է ընդունել օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 18-ամսյա ժամկետում։
«Նախագծի հավելյալ արդյունքը և արժեքը բարձր է լինելու։ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անհամաչափ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Օրենսդրական կարգավորումը նախաձեռնելիս ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը»,-նշել է Ռուսլան Մարանդյանը։

Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։

«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար»,- նշել է նա և հստակեցրել՝ այլ դեպքերում այս եղանակով տվյալների ստացումը համարվելու է իրավախախտում»,- ասվում է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}