Հայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի «Սլավյանսկի բազար»-ին
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին:
«Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ - բելառուսական մշակութային հարաբերությունները:
Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին
- Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ
- Միջազգայնագետ. ԱՄՆ պետդեպի դեսանտի Երևան այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները
- Հայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին
- Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Բելառուսի ԱԳՆ
- Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
- Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի դեսպան. Փաշինյանը պետք է դեռ իրավիճակն իր համար պարզի
- Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները