![](https://panorama.am/news_images/1008/3021844_1/photo_2024_06_26_17_17_38.thumb.jpg)
Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Փաշինյանի Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով. Վոլնըրթը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց է ներկայացրել
Հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։
Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդից հայտնում են, որ Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։
«Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։
Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):
Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
- Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա
- Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
- «Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)