Իրավունք 12:46 26/06/2024 Հայաստան

Երեք պաշտոնյայի մեղադրանքներ են ներկայացվել, երկուսը կալանավորվել են

Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար  համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար: 
Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:
ՔԿ-ից նաև հայտնում են՝ բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս,  Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել: 

2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Նշված 3 պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։  Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}