Բաքուն չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին. Արմեն Գրիգորյան
Բաքուն մինչ օրս չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ-ն խախտում է հրադադարի ռեժիմը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը, սպասո՞ւմ է հայկական կողմը նոր էսկալացիայի, Ա Գրիգորյանը պատասխանեց.
«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել, այիսնքն կրակոցներ չեն եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։
Խնդրին լուծում տալու նպատակով Ադրբեջանին նաև հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին, որոնք կհետաքննեն դեպքերը, վերջնական եզրահանգման կգանք։ Մենք և միջազգային հանրությունը վստահելի տվյալեր կունենանք։
Բաքուն դեռևս չի արձագանքել»։
Հարցին` արդյո՞ք ՀՀ-ի առաջարկը չի հակասում ԵՄ-ի կողմից Հայաստանում արդեն գործող՝ մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանեց, ոչ չեն հակասում. «Բրյուսելն արձագանքել է, որ այն կարղ է օգտակար լինել։ ԵՄ առաքելությունը Հայաստանում է, հետաքննման մեխանիզմ չունեն։ Մեր առաջարկած երկկողմ հետաքննման մեխնիզմները մի քիչ տարբեր է, նաև կաևոր է փոխվստահության տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարը ողջունել է հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը
- Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ
- Փաշինյանն Ադրբեջանին առաջարկ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան