Ադամ Շիֆի և կոնգրեսականների կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
Հունիսի 25-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), որին միացան ԱՄՆ 47 կոնգրեսակկներ, նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որտեղ ընդգծված է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը։ Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։
«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆի երկկուսակցական նամակն ուղղված պետքարտուղար Բլինքենին, որում ընդգծվում է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանման խիստ կարևորությունը։ Ադրբեջանի շարունակվող ցեղասպան քաղաքականությունն արտացոլվում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտների համակարգված ոչնչացման մեջ: Մենք կոչ ենք անում վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և մեր մշակութային ինքնության հետագա կորուստը կանխելու համար»,- ասել է ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Նամակում վարչակազմին կոչ է արվել «արագ քայլեր ձեռնարկել» և մեջբերվել է Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդը (Caucasus Heritage Watch)՝ նշելով, որ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին... 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը այս տարածաշրջանում, ինչպես նաև դրա շուրջը»։
Նամակում ընդգծվել է Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (հայտնի է նաև որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի) վերջերս իրականացված վերակառուցումը՝ որպես «հայերի համար նշանակալի արժեք ունեցող վայրերի անաղմուկ ոչնչացման օրինակ... այս գործողությունները բարենպաստ չեն և, ի վերջո, հանգեցնում են հայկական մշակույթի ոչնչացմանը և տարածաշրջանի՝ դրա պատմական հայկական արմատներից համակարգված մաքրմանը»:
Նամակն ավարտվում էր Պետդեպարտամենտին խնդրելով «ավելին անել՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները» և բարձրաձայնել այդ մտահոգությունները, երբ վարչակազմը հանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ.
«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին ապահովել, որ բոլոր ամերիկացի դիվանագետները առաջնահերթություն տան այս հարցին՝ բարձրաձայնելով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ... Խիստ կարևոր է, որ վարչակազմը կոչ անի անհապաղ դադարեցնել ադրբեջանական գործողությունները, որոնք կարող են վերացնել հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը: Այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն»:
Հարակից հրապարակումներ`
- Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
- monumentwatch.org-ի արձագանքը՝ Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
- Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
- Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
- Գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք. monumentwatch.org
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org