«Երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է». Զախարովան՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին
«Ես մի բան չհասկացա։ Դուք, իրոք, հիմա կարդո՞ւմ եք հենց տեքստը: Նա դա ասե՞լ է»,- այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությունը, թե Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը վերցրեց հայերից և հանձնեց Ադրբեջանին» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից։
«Ուզում եմ ճշտել, թե ո՞ր տարում է դա տեղի ունեցել»,- շարունակել է նա՝ հարցնելով. «Ինչպե՞ս է կոչվում այս մարդը»:
Լրագրողը կրկնում է, որ այդ հայտարարությունն արել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Զախարովան ասել է. «Կցանկանայի վերադարձնել այն թեզը, որը հորինվել է մյուս կողմից. երևի խոսքն ուղղակի ինչ-որ քարտուղարուհու մասին է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ»,- ասել էր Ա. Սիմոնյանը։
«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթության։ Այս ոլորտում որևէ հմտություններ կիրառելու հնարավորություն չունեմ։ Բայց սրան այլ կերպ վերաբերվել հնարավոր չէ։
Գլխավորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։
Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը՝ այն համարելով պատմականորեն կարևոր։ Տարիներ շարունակ այս թեզերի վրա կառուցվել է Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը։ Նրանք արձագանքեցին պետական, քաղաքական և հասարակական գործիչների կոչին։ Նրանք գիտեին, թե ինչու են մարտի գնում, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, ինչու են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության և որբության»,- ասել է Մարիա Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին
- Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել է Ադրբեջանին, հետ գնացել. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան