Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին». Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պերոսյանը գրում է.
«Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»:
Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ՍՏԻ դեմ պայքար, ապա
որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:
Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները»։
Հարակից հրապարակումներ`
- Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Սուրեն Պետրոսյան
- Սուրեն Պետրոսյանի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյան. Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է