ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Բաքվում պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը, քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը ԱՄՆ աջակցությունը։
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը այցելել էր Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը. Պետդեպ
- Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Միջազգայնագետ. ԱՄՆ պետդեպի դեսանտի Երևան այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները
- Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը