Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է
Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը (ԱՄՆ) որոշել է խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի ռուսաստանցի Արման Ծառուկյանի վերաբերյալ՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ վիճաբանության համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Դեյմոն Մարտինը։
matchtv.ru-ն մանրամասնում է, որ UFC– 300 մրցաշարի շրջանակում ապրիլի 13-ին Լաս Վեգասում, որտեղ Ծառուկյանը մրցաշարի ժամանակ հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Դուրս գալով մենամարտի՝ նա վիճաբանություն է ունեցել հանդիսատեսներից մեկի հետ, փորձել է հարվածել տրիբունայում գտնվող երկրպագուին, ով նրան միջնամատ է ցույց տվել։ Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսում բացատրել է իր արարքը՝ այն անվանելով հանդիսատեսի անընդունելի պահվածք։
Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։
championat.com-ի հաղորդմամբ, նա որակազրկվել է ինը ամսով, նաև պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։ Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, դա կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե Ծառուկյանը տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար:
Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։
Հարակից հրապարակումներ`
- UFC 307-ում կարող է կայանալ Արման Ծառուկյան- Իսլամ Մախաչև տիտղոսային մենամարտը
- UFC 300 մրցաշարից առաջ կայացել է Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի հայացքների մենամարտը
- UFC․ Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան