Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել է Ադրբեջանին, հետ գնացել. Արմեն Գրիգորյան
«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել։ Ունեցել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հարցին և պատասխանելով դիտարկմանը՝ մտավախություն կա, որ այս քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է Ուկրաինա, պատերազմի թատերաբեմ։
Նա շարունակեց. «Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում։ Մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը։
«Ռուսաստանի Դաշնությունը եկել, Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին ու վերադարաձել է Ռուսաստան։ Սա է տեղի ունեցել, չէ՞, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։
Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետ են գնացել։ Սա է եղել իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թույլտվության՝ այդ պատերազմը տեղի չէր ունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ պետք է ՌԴ-ից հարցնել, թե ինչ են ստացել, երբ 2020-ին եկել են, ԼՂ հանձնել են ու դուրս եկել։
Ա.Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ, և դա եղել է Ռուսաստանի ընտրությունը։
«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 թվականին կամ 2022 թվականին։ Մենք բացատրություն ենք լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։ Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։
Ես չեմ ուզում անուն տալ, բայց ասեմ, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ դա կախված է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
- Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան
- ՀՀԿ-ն դիմում է ՌԴ-ին՝ կասեցնելու խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
- Ռուս խաղաղապահների հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին. Լավրով
- Սրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են. Մարիա Զախարովան՝արցախցիներին խաղաղապահների չպաշտպանելու մասին հարցին
- Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանը նոր հայտեր է ներկայացրել Ռուսաստանից զենք գնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան