Վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
«Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել»,- «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ սահմանային սյուներ տեղադրելուց հետո արդյո՞ք Տավուշն այժմ ավելի անվտանգ է, նա պատասխանեց. «Տավուշում սահմանազատման գործընթացը, մեր գնահատմամբ, ավելի շատ կայունություն է բերում, բայց ամբողջական կայունության համար, բնականաբար, խաղաղության պայմանագիր է պետք։ Պետք է լինի խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինեն՝ էսկալացիա չի լինի»։
Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմա Տավուշում 4 հատվածում կատարել են սահմանազատում, հնարվոր է այլ տեղերում էլ լինի։
«Այսինքն հատվածական է, միանգամից ամբողջ սահմանը հնարավոր չէ սահմանազատել։ Հիմքը 1976 թվականի քարտեզն է»,- ասաց Անվտանգության խորհդրի քարտուղարը։
Հարցին՝ հաջորդը Ջերմուկի շրջանո՞ւմ է սահմանազատում լինելու, Ա. Գրիգորյանն ասաց, որ դեռևս համաձայնություն չունեն։
Նա նաև ասաց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։
«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Ա.Գիգորյանը։
Հարցին՝ կարելի է ասել, որ կողմերn ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ. «Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վրջնականացնեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան
- Եթե Ադրբեջանի կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. Ռուբինյան
- Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության, արդյոք դա բանակցություն է. Բագրատ Սրբազան
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան