Դանիան մտադիր է խստացնել սոցիալական ցանցերի կանոնները
Դանիայի կառավարությունը կարծում է, որ մեդիա-հսկաներն անպատասխանատու են երեխաների պաշտպանության հարցում։
Եվրանյուզը գրում է, որ Դանիայի կառավարությունը միավորում է ուժերը ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ սոցիալական հարթակների կանոնները խստացնելու համար։ Կոպենհագենը վստահ է, որ մեդիա հսկաներն իրենք են անտեսում իրենց սոցիալական պարտավորությունները։
«Մենք դիմակայում ենք մի քանի շատ մեծ և հզոր տեխնոլոգիական հսկաների, որոնք շարունակում են չկատարել երեխաների հանդեպ իրենց պարտականությունները»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն։
Ակտիվիստներին հատկապես անհանգստացնում է սոցիալական ցանցերի ֆորմալիստական մոտեցումը ըստ տարիքի բովանդակությունը զտելու հարցում:
Դանիան հույս ունի այդ հարցերը հասցնել համաեվրոպական մակարդակի. հաջորդ տարի երկիրը նախագահելու է ԵՄ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան